Dependency Tree

Universal Dependencies - Armenian - BSUT

LanguageArmenian
ProjectBSUT
Corpus Parttrain
AnnotationYavrumyan, Marat M.

Select a sentence

Showing 208 - 307 of 306 • previous

s-208 Դարձյալ լռություն, և հետո հորաքույր Կատյան շարունակեց.
s-209 - Եվ, առհասարակ, այն հրդեհից հետո Մարտիրոսը շա՜տ ծուլացավ:
s-210 Ես ցնցված էի. անսպասելիորեն մի ահռելի իրականություն բացվեց՝ իր ողջ մերկությամբ:
s-211 Մտածում էի.
s-212 «Ահա թե ինչպես էին այս տանը իրենց լռության մեջ տանում մեծագույն կորուստը՝ Վարպետի լավագույն նկարների մեծ շարքի այրվելը Փարիզից Երևան ուղարկելու ճանապարհին»:
s-213 Իսկ Սարյանի ծուլության մասին արտահայտությունը պետք էր ընդունել ոչ բացարձակ իմաստով:
s-214 Ուրեմն, հրդեհը ոչ միայն սարյանական հրաշք նկարներն էր տարել (Փարիզում վրձնած), այլ նաև մի նկատելի բաժին մեծ գեղանկարչի անասելի եռանդից ու բեղմնավորությունից:
s-215 Այդ օրը Սարյանների տանն անհանգիստ մթնոլորտ էր. ընտանիքի անդամները սենյակից սենյակ էին անցնում, նկարներ տեղափոխում
s-216 Վարպետն ասաց.
s-217 «Ամենակարևորները տարեք»:
s-218 Քիչ հետո պարզ դարձավ, որ հյուրեր են գալու, Լոնդոնից են:
s-219 Ինչ-որ նշանավոր պատկերասրահի ներկայացուցիչներ:
s-220 Ընկալումս այնպիսին էր, թե տան ավագները հասկանում էին՝ ինչ է տեղի ունենում, որին ես անտեղյակ եմ:
s-221 Լավագույն նկարները պետք էր փրկե՞լ ...
s-222 Ինչո՞ւ ...
s-223 Ումի՞ց ...
s-224 Արդյոք սա կապ ունե՞ր իր քառասունից ավելի կտավները ոչնչացրած հրդեհից մնացած դառը զգացողության հետ:
s-225 Տանից պիտի դուրս գային Վարպետը, տիկին Գալյան (Ղազարոս Սարյանի առաջին կինը):
s-226 Եվ այնպես էր որոշված, որ ես նրանց հետ պիտի լինեի:
s-227 Չգիտեի՝ ուր ենք գնում, և ինչու ես իրենց հետ պետք է լինեմ:
s-228 Ճանապարհին մի կարճ զրույց եղավ, որ տպավորվել է իմ մեջ:
s-229 Արդեն փողոցում էինք, երբ հրշեջ մեքենաների չարագուշակ սուլոց լսվեց:
s-230 Ի պատասխան ինչի՝ ես սրամտեցի.
s-231 - Երևի ինչ-որ տեղ հրդեհ է հանգել:
s-232 Վարպետը կանգնեց:
s-233 Մենք էլ կանգնեցինք:
s-234 Նայեց ձայնի ուղղությամբ ու ասաց.
s-235 - Չգիտեն՝ հրդեհը երբ պիտի լինի...
s-236 Սպասում են, հետո էլի են սպասում, որ սպասում են՝ հոգնում են, այդ ժամանակ գնում են տուն հանգստանալու:
s-237 Հակառակի պես հենց այդ ժամանակ էլ հրդեհն է լինում:
s-238 Իմ սրամտությունը մանրամասնելու և դրա հիմքի վրա մի փառավոր սրամտություն ստեղծելու անմիջականությունը հիացնող էր:
s-239 Մենք, կարծեմ, իրար լավ հասկացանք ու շարունակեցինք քայլել:
s-240 Տիկին Գալյան լուռ էր:
s-241 Կարճ մի ճանապարհ անցնելուց հետո հայտնվեցինք Արվեստի աշխատողների տանը:
s-242 Ներսում մեծ բազմություն կար, և մեզ դիմավորողն ինձ անծանոթ մեկն էր:
s-243 Քիչ հետո պարզվեց, որ այդ անծանոթը Սերգեյ Փարաջանովն էր:
s-244 Ուրեմն, եկել էինք մասնակցելու Փարաջանովի հետ Երևանում առաջին հանդիպմանը:
s-245 Ավելորդ չի լինի ասել, որ աշխարհահռչակ կինոռեժիսորը երկար ժամանակ կարծում էր, թե ես Սարյանների ընտանիքից եմ, քանի որ այդպիսին էր եղել իր առաջին տպավորությունը:
s-246 Շուտով պարզվեցին երեկոյի հետ կապված որոշ մանրամասեր:
s-247 Աշխարհով մեկ աղմուկ հանած իր «Մոռացված նախնիների ստվերները» ֆիլմը ցուցադրվել էր Երևանի կինոթատրոններում և մեր հանրության ուշադրությանը բոլորովին չէր արժանացել:
s-248 Հիմա ինքն է եկել, որ այդ սխալն ուղղի:
s-249 Դահլիճում են մեր մշակույթի մեծամեծները, առաջին կարգում Վարպետն ու տիկին Գալյան էին նստած:
s-250 Այդ օրը Փարաջանովը պատմեց, որ պատրաստվում է նկարահանել «Նռան գույնը» ֆիլմը:
s-251 Իր պահվածքը, ըստ էության, «մեկ դերասանի թատրոն» էր, որտեղ խոսքն ուղեկցվում էր բազմանշանակ դադարներով, մարմնի, ձեռքերի պլաստիկ շարժումները պատմվող նյութն էին, կարծես, փորձում ներկայացնել:
s-252 Նոր ծնվելիք ֆիլմի այս տեսակ մի հայտ:
s-253 Սրահը, կարելի է ասել, հիպնոսացած էր (հետագայում տեսա, որ հենց այս շարժումներն են ընդօրինակել «Նռան գույնում» նկարահանված դերասանները):
s-254 Նայում էի Վարպետին ու տեսնում, որ այս ամբողջն իրեն շատ է գրավել:
s-255 Սարյան-Փարաջանով այս առաջին հանդիպումն, անշուշտ, շարունակություն ունեցավ, եղան նոր հանդիպումներ տարբեր առիթներով
s-256 Բայց այս ամբողջի մեջ ինձ համար ամենաակնառուն եղավ այն եզակի գնահատականը, որ Մարտիրոս Սարյանը հետագայում տվեց «Նռան գույնին»:
s-257 Եվ դա այն դեպքում, երբ քննադատական ձայներ էին լսվում ֆիլմի հասցեին թե՛ կառավարական վերևներից, թե՛ կինոարվեստից գլուխ չհանող ներքևներից:
s-258 Այդ օրերին մամուլում հայտնվեց Վարպետի բարձր կարծիքը «Նռան գույնի» մասին, և նրա այդ խոսքը շատ կարևոր դեր խաղաց Փարաջանովին հարձակվողներից պաշտպանելու առումով:
s-259 Առհասարակ, Վարպետը գիտեր լռել:
s-260 Տևական լռության միջից իր բերանից հնչած մի քանի բառն այնքա՜ն խորք ու իմաստ ունեին:
s-261 Ամենապարզ միտքն անգամ իմաստունի խոսք էր դառնում:
s-262 Չգիտեմ որ երկրից Երևան եկած մի նկարիչ շատ էր ուզում, որ Սարյանն իր նկարները նայեր:
s-263 Վերջապես Վարպետը գնացել էր, նայել նրա նկարներն ու տուն վերադարձել:
s-264 Չգիտեմ տնեցիներից ով էր, հարցրեց՝ ինչպիսի՞ նկարներ էին, ի՞նչ տեսակ նկարիչ էր:
s-265 Կարճ ու կտրուկ պատասխանեց.
s-266 - Շա՛տ վատ...
s-267 Ու մի բանկետ էլ չարեցին, այդ բոլորը մոռանայինք. թաքուն հեգնանքով ակնարկում էր խորհրդային ամեն տեսակի համաժողովներն ու այլևայլ պլենում-համագումարները, որոնցում մեծ-մեծ ճառեր էին հնչում, և դրանց հաջորդող կերուխումները, որոնց ժամանակ մարդկային պարզ խոսք ու զրույց էր ծավալվում, և իսպառ մոռացվում էր քիչ առաջվա խոսքային ճարճատյունը դահլիճում:
s-268 Հրաշալի գիտեր մեր ժողովրդի պատմության խորքերից եկած հոգսերը, կորուստները, նաև ձեռքբերումները, կուտակած հոգևոր մեծ արժեքները:
s-269 Գիտեր նաև մեր խորհրդային իրականության խոցելի կողմերը:
s-270 Մտահոգ էր Արցախի անարդար ճակատագրով (ու պատմում էին, որ երբ իրեն այցելած Վիկտոր Համբարձումյանի հետ առանձնանում էին, իրենց արծարծած թեմաների մեջ մշտապես տեղ էր ունենում նաև Արցախի հարցը):
s-271 Գիտեր մեզանում գոյություն ունեցող ռուսական դպրոցների տված կռիվը հայոց լեզվի դեմ (փողոցում տեսել է իր շան հետ ռուսերեն խոսող մի հայուհու և հարցրել.
s-272 «Ձեր շունը հայերեն չի՞ հասկանում»):
s-273 Այո, այս ամբողջը լավ գիտեր:
s-274 Սակայն հրապարակային ելույթներում իր խոսքն առավելաբար նահապետին վայել քաջալերանքի, հուսադրանքի, ժողովրդի ունեցածը պահելու, զարգացնելու բովանդակություն ու շեշտադրություն ուներ:
s-275 Նշանակալի կամ տոնական օրերին թերթերում տպագրված նրա ամենափոքր խոսքն անգամ տվյալ իրադարձության խորհուրդին առանձին հանդիսավորության ու արժևորման նոր շերտ էր բերում:
s-276 Այդ խոսքը լինում էր միշտ ժամանակին ու սպասված:
s-277 Սակայն քաջալերանքի, հուսադրության խոսքը միայն գրավոր չէր լինում:
s-278 Երբեմն այցելում էր Նկարիչների միության ցուցասրահում բացված կոլեկտիվ ցուցահանդեսները, բայց եթե երիտասարդ նկարիչների աշխատանքների ցուցահանդես էր, կարևորություն էր տալիս իր այցելությանը և անպայման ներկա էր լինում:
s-279 Հենց մուտքից, առաջին իսկ նկարը դիտելիս իր շուրջն էին հավաքվում բազմաթիվ երիտասարդներ:
s-280 Եվ Վարպետն ու իրեն շրջապատած սկսնակ նկարիչները մեղվի պարսի պես մի նկարից մյուսն էին շարժվում:
s-281 Ուշադիր նայում էր ամեն մի նկար:
s-282 Գրեթե չէր խոսում, միայն նայում էր:
s-283 Մի այդպիսի ցուցահանդեսի բացմանը ներկա եղա 3-4 տարեկան տղայիս՝ Եղիայի հետ:
s-284 Տղաս շատ շարժուն էր:
s-285 Մի նկարից մյուս նկարի մոտ անցնելիս միշտ Վարպետի առաջ էր կանգնում և ուղիղ նրա դեմքին նայում:
s-286 Հերթական նկարին մոտենալիս Վարպետը նկատեց անծանոթ փոքրիկին ու հարցրեց նրան.
s-287 - Հայրիկի նկարը ո՞ւր է։
s-288 Մտածել էր, թե նկարիչներից մեկի երեխան է:
s-289 Տղաս անակնկալի եկավ ու շտապ պատասխանեց.
s-290 - Չկա:
s-291 Վարպետը շարունակեց.
s-292 - Հայրիկին կասես, թող շատ չմտածի, մի նկար վերցնի բերի, լավ կլինի:
s-293 Տղաս գլխով համաձայնության նշան արեց:
s-294 Վարպետը մի մեծ խումբ ետևից տանելով՝ անցավ հաջորդ նկարը դիտելուն:
s-295 Վարպետի մահից հետո իր տան դռան կողքն աճող թզենին սկսեց չորանալ:
s-296 Ղազարոս Սարյանը, իր խոսքին միստիկ երանգ տալով, ցածրաձայն ասում էր.
s-297 «Թզենու չորանալը հայրիկի մահանալու հետ է կապված, մեծ ջանքեր գործադրեցինք, որ ծառը կենդանի մնա»:
s-298 Ընտանիքի ավագների մյուս աշխարհ գնալուց հետո այդ տանն ապրում էին Ղազարոս Սարյանը, նրա երկրորդ կինը, զավակները:
s-299 Թեև ընտանիքի մեծերը չկային, բայց տունը դեռ լեցուն էր:
s-300 Հետո ծնողների ետևից գնաց Ղազարոս Սարյանը:
s-301 Եղավ մի շրջան, որ ես այցելում էի իմ ուսուցչի այրուն՝ իմ լավ բարեկամ երաժշտագետ Արաքսի Սարյանին:
s-302 Նա ևս գնաց
s-303 Երբեմն ինձ համակում է այն օրերի հիշողություններին վերադառնալու կարոտը:
s-304 Քայլում եմ դեպի Սարյան փողոց, անցնում Վարպետի տուն-թանգարանի առջևով ու վերադառնում տուն
s-305 Մի նոր ուրախություն ապրեցի այն օրը, երբ շքեղորեն վերանորոգված Սարյանի տուն-թանգարանը նորից իր դռները բացեց այցելուների առաջ
s-306 Տիգրան Մանսուրյան

Text viewDownload CoNNL-U