s-205
| Հազար անգամ ճիշտ է Սերո Խանզադյանն իր վերջին հոդվածներից մեկում, երբ պնդում էր, որ երիտասարդները սկսել են շատ ավելի լավ, քան ես ու Խանզադյանը սկսեցինք: |
s-206
| Ուզենք թե չուզենք, վաղը նրանցն է: |
s-207
| Իսկ ի՞նչ է պատահել: |
s-208
| Զավակ ենք ամուսնացրել և փոխանակ ուրախանալու, տանն արդեն կռիվ է ընկել և գիտե՞ք ինչի համար. դեռ չծնված երեխայի ինչպիսին լինել կամ չլինելու առիթով: |
s-209
| Հայնեն իրեն հատուկ մի սրամիտ խոսք ունի. |
s-210
| «Անհեռատեսները մտածում են, թե Կապիտոլիումը գրավելու համար նախ և առաջ հարկավոր է հարձակվել սագերի վրա»: |
s-211
| Երիտասարդների վրա Թամրազյանի հարձակումը շատ բանով է նման դրան, բայց նախ սագերի վրա հարձակվելով չես գրավի Կապիտոլիումը, որ համաշխարհային արդի պոեզիայի մակարդակն է: |
s-212
| Եվ ապա, որ ամենակարևորն է և ամենաուրախանալին, մեր բազմաթիվ շնորհալի երիտասարդները սագեր չեն, այլ մի ողջ վիթխարի սերունդ, որին պատկանում է ապագան` ուզենաս թե չուզենաս: |
s-213
| Եթե Թամրազյանը գրական կենդանի ընթացքին նայեր անկաշառ հետազոտողի աչքով և ոչ թե կանխակալ ու կանխակարծ հայացքով, ապա կհասներ ուղիղ հակառակ եզրակացության, որն է` եթե մի ողջ սերունդ, համարյա առանց բացառության և՛ արձակի, և՛ չափածոյի մեջ քայլում է մի ճանապարհով, որ դուր չի գալիս Թամրազյանին, ապա սխալ է Թամրազյանը և ոչ թե ճանապարհը: |
s-214
| Մեր երիտասարդներին, իհարկե, կարելի է շատ դիտողություններ անել, տալ շատ անհրաժեշտ խորհուրդներ, սակայն այսօր դրա ժամանակը չէ: |
s-215
| Եվ բացի սրանից, խորհուրդը, ինչպես անաստված Շոուն է ասել, նման է լուծողականի` հեշտ է տալը, բայց դժվար է ընդունելը, մի անհոգի ճշմարտություն, որ վատ չէր լինի, եթե կախված լիներ մեր քննադատներից շատերի շեմից... |
s-216
| Այսուհանդերձ, եթե պիտի խորհուրդ տալ երիտասարդներին, ապա իմ խորհուրդն է` Չարենցից սկսած դեպի առաջ: |
s-217
| Գալով ստացած և ստանալիք տհաճություններին, ապա ինձ և մեր երիտասարդներին պիտի մխիթարեմ հին և հավիտենական ճշմարտությամբ. |
s-218
| «Ով կարող է` անում է, ով չի կարող` ուսուցանում է»: |