hy-armtdp-train-fiction-0040

Universal Dependencies - Armenian - ArmTDP

LanguageArmenian
ProjectArmTDP
Corpus Parttrain

Javascript seems to be turned off, or there was a communication error. Turn on Javascript for more display options.

Ամեն տարի ամառային արևադարձին նախորդող օրվա մայրամուտից առաջ Արևը մի պահ կանգ էր առնում՝ կարծես կառչում սարից, և նրա վերջին ճառագայթներից լուսավորվելով՝ Հաչա Քարի զույգ կատարները կարմրում էին, ու այդ կարմրությունը պահպանվում էր մինչև լուսաբաց։ Ողջ գիշեր լույս էր լինում, իսկ առավոտյան Գյուղը զարթնում էր հաճույքից խոնջացած կնոջ նման։ Միայն մեկ անգամ՝ 1941 թվականի հունիսի 21-ի երեկոյան, Արևը չկատարեց հրաժեշտի իր ծեսը, և գյուղամիջում՝ Բազարի հսկա չինարիների տակ նստոտած ու ծեսին սպասող մարդկանց մոտով դեպի իր ժայռափոր կացարանը գնացող հղի Եվան ասաց.

Download XMLDownload textSentence viewDependency trees