Dependency Tree

Universal Dependencies - Armenian - BSUT

LanguageArmenian
ProjectBSUT
Corpus Partdev

Select a sentence

s-1 Կոմիքս կամ ծաղրաշար, պատկերների միջոցով ստեղծվող պատմություն։
s-2 Կոմիքսները ունենում են փոքրիկ փուչիկի տարածք որտեղ էլ գրում են տեքստը։
s-3 Սովորաբար կոմիքսները տպագրվում են թերթերում և ամսագրերում, ունենալով պատկերների երկար շարք և յուրաքանչյուր պատկեր տեղադրվում է վանդակի մեջ՝ որպեսզի ընթերցողը կարողանա ճիշտ հերթականությամբ կարդա կոմիքսը։
s-4 Կոմիքսների հայտնի կերպարներ են՝ Սուպերմենը, Բեթմենը, Սարդ մարդը և այլք, որոնց հիման վրա նկարահանվել են մի շարք ֆիլմեր։
s-5 Սկզբնաղբյուրը և ավանդույթները
s-6 Եվրոպական, ամերիկյան և ճապոնական կոմիքսների ավանդույթները տարբեր կերպ են ձևավորվել։
s-7 Եվրոպացիներն իրենց կոմիքսային ավանդույթի սկիզբ համարում են 1827 թվականը, շվեյցարիացի Ռուդոլֆ Թոփֆերին, իսկ ամերիկացիները իրենց ավանդույթի հիմք են ընդունում 1890-ական թվականները, «The Yellow Kid» թերթը և Ռիչարդ Աութկոլթին։
s-8 Ճապոնիան ունի կոմիքսների մեծ նախապատմություն, որ կապված է Երկրորդ համաշխարհային պատերազմի հետ[1]։
s-9 Ուկիյո-ե արտիստ Հոկուսաին հայտնի է դարձրել կոմիքսների և մուլտերի ճապոնական թեմատիկան՝ մանգան 19-րդ դարի սկզբին։
s-10 Հետպատերազմական շրջանում ժամանակակից ճապոնական կոմիքսները սկսեցին ծաղկել, երբ Օսամու Թեզուկան հրապարակեց աշխատանքի հիմնական կմախքը։
s-11 20-րդ դարի մոտ այս երեք ավանդույթները սերտաճեցին գրքային կոմիքսների հետ. Եվրոպայում դրանք կոմիքսներն էին, Ճապոնիայում՝ տանկոբանները, իսկ անգլախոս երկրներում՝ գրաֆիկ նովելները[2]։
s-12 Այս ծագումնաբանություններից բացի՝ կոմիքսի տեսաբանները և պատմագետները տեսնում են որպես կոմիքսների նախատիպեր Ֆրանսիայի լասկվաքսները կավի վրա, Եգիպտոսի հիերոգլիֆները, Հռոմում Տրայանոսի սյունը, 11-րդ դարի Բայոյի գոբելենը, 1370 թվականի փայտե զարդարումները, Միքելանջելոյի Վերջին Դատավարությունը և Ուիլիամ Հոգարթի փորագրությունները։
s-13 Կոմիքսները Ճապոնիայում
s-14 Ճապոնական կոմիքսի առաջին նախատիպը՝ ստեղծված Ռակուտեն Կիտազավայի կողմից
s-15 Ճապոնական կոմիքսները և մուլտերը, որ կոչվում են մանգա, ունեն պատմություն, որ սկսվում է 12-13-րդ դարերի չոջու-ջինբուցու-գիգայից և 17-րդ դարի տոբա-ե և կիբյոշի նկարազարդ գրքերից, փայտե տպագրություններից։
s-16 Կիբյոշին բաղկացած էր հաջորդական պատկերներից, շարժման գծերից և ձայնային էֆեկտներից[3]։
s-17 Արևմտյան գաղթյալների նկարազարդված ամսագրերը ներկայացնում էին արևտմյան ոճը Ճապոնիային 19-րդ դարի վերջին։
s-18 Նոր հրատարակությունները և՛ արևմտյան, և՛ ճապոնական ոճերում դարձավ հայտնի 1890-ականների վերջին։
s-19 Ամերիկյան ոճ ունեցող կոմիքսների թերթերը սկսեցին հայտնվել Ճապոնիայում, ինչպես նաև ամերիկյան որոշ շերտերում։
s-20 Մինչև 1930-ականները կոմիքսները հայտնի էին ամսագրերի և թերթերի համարներում՝ որպես մասնատված հատվածներ։
s-21 Ճապոնիայում կոմիքսների ժամանակակից դարաշրջանը սկսվեց Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո՝ շարունակելով Օսամա Թեզուկայի նկարած կոմիքսների հաջողությունը։
s-22 Հետևյալ տասնամյակներում ի հայտ եկան ժանրերի և կարդացողների տարատեսակներ։
s-23 Անգլերեն կոմիքսներ
s-24 Կոմիքսների գիրք սուպերհերոսների վերաբերյալ
s-25 Նկարազարդված հումորային պարբերականները հայտնի էին 19-րդ դարում Բրիտանիայում։
s-26 Ամենահայտնին Pounch-ն էր։
s-27 Այնուհետև ամերիկյան կոմիքսները զարգացան, և ստեղծվեցին տարատեսակ ամսագրեր։
s-28 Օրինակ՝ Puck, Judge և Life։
s-29 Կիրակնօրյա համարները լիաէջ էին և շատ հաճախ՝ գունավոր։
s-30 1896 թվականից 1901 թվականներին նկարազարդողները փորձարկումներ էին անում շարժման, խոսքի և պարունակության վրա[4]։
s-31 Ավելի կարճ, սև ու սպիտակ, ամենօրյա կոմիքսները սկսեցին հայտնվել 20-րդ դարի սկզբին և հիմնվեցին թերթերում 1907 թվականի «Mutt and Jef»-ի հաջողությունից հետո։
s-32 Սուպերհերոսների մասին կոմիքսների գրքերի հաջողությունը մերժվում էին Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո՝ մինչդեռ գրքերի վաճառքը շարունակում էին բարձրանալ, իսկ ժանրերը, ինչպիսիք էին ռոմանտիկը, արևմտյանը, սարսափը ընդլայնվում էին։
s-33 Հետևելով 1950-ական թվականների վաճառքների գագաթնակետին՝ կոմիքսների գրքերի պարունակությունը վերաբերում էր նույնիսկ սենատին[5]։
s-34 1960-ական թվականներին սուպերհերոսները վերահիմնվեցին որպես հիմնական կոմիքսների գրքի ժանր։
s-35 Անգլախոս երկրներում անգլերեն կոմիքսներին անվանում են գրաֆիկ նովելներ։

Text viewDownload CoNNL-U