Dependency Tree

Universal Dependencies - Armenian - ArmTDP

LanguageArmenian
ProjectArmTDP
Corpus Parttrain

Select a sentence

s-1 Ամերիկացի նեյրոֆիզիոլոգ Ջոն Լիլին հուլիսի 21-ին հայտարարել է, որ իրեն հաջողվել է վերծանել դելֆինների լեզվի մի որոշ մասը։
s-2 Ջոն Լիլին առաջինն է ապացուցել, որ դելֆինները հաղորդակցվում են շվոցով, որը արտաբերվում է իմպուլսիվ-տոնային ազդանշաններով։
s-3 Նա նաև հայտարարել է, որ ազդանշանի տոնայնությունը ձևավորվում է ծնվելու առաջին ամիսների ընթացքում և յուրօրինակ է մնում մինչև կյանքի վերջը։
s-4 Հաղորդակցումը տեղի է ունենում ազդանշանների օգնությամբ, որոնք տարբեր բարդության ձայներ են իրենց մեջ պարունակում։
s-5 Վերծանման աշխատանքների ընթացքում նրան օգնել է երկրի գլխավոր լեզվաբաններից մեկը՝ Սվետլանա Բուրդակը։
s-6 Գիտնականը շարունակելու է այս ուղղությամբ իր հետազոտությունները և մտադիր է հետագայում հավելված ստեղծել, որը կաշխատի Google Translate-ի սկզբունքով։

Text viewDownload CoNNL-U