Dependency Tree

Universal Dependencies - Armenian - ArmTDP

LanguageArmenian
ProjectArmTDP
Corpus Parttrain

Select a sentence

s-1 Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնում օրերս իր հաջող մեկնարկն ունեցավ «Սանտա Կրուս» հետաքրքրաշարժ ներկայացումը:
s-2 Հեռանկարում նախատեսվում են այլ բեմադրությունների առաջնախաղեր:
s-3 Նոր ներկայացումների, ինչպես նաև մոտ ապագայում նկարահանվող ֆիլմերի ծրագրերի մասին «Արմենպրես»-ի թղթակիցը զրուցել է թատրոնի և կինոյի ռեժիսոր, Համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավար և տնօրեն Վիգեն Չալդրանյանի հետ:
s-4 «Երկու ամիս հետո կիրականացնենք հաջորդ պրեմիերան. «Ձայն լռության կամ վեցերորդ պատվիրանը» պիեսի հիման վրա կբեմադրվի «Ձայն լռության» ներկայացումը:
s-5 Պիեսի հեղինակը ես եմ, իսկ համահեղինակը` Գուրգեն Խանջյանը:
s-6 Այդ գործը թատերասերներին հայտնի է, քանի որ շուրջ երեք տարի եղել է Հ. Ղափլանյանի անվան Դրամատիկական թատրոնի խաղացանկում:
s-7 Այն մշտապես լեփ-լեցուն դահլիճներում է անցել. ներգրավված էր հրաշալի դերասանական կազմ:
s-8 Սակայն երեք տարի հետո ներկայացումը հանվեց խաղացանկից, և ես նկարահանեցի համանուն կինոնկարը»,- պատմեց Չալդրանյանը:
s-9 Համազգային թատրոնում նախատեսված ներկայացման բեմադրությունը Վիգեն Չալդրանյանը վստահել է դերասան և ռեժիսոր Դավիթ Հակոբյանին:
s-10 «Երկու դերասանական կազմի հետ կաշխատենք` Նարինե Գրիգորյան, Վարշամ Գևորգյան և երիտասարդ դերասան Ստեփան Ղամբարյան ու առավել երիտասարդ դերասանուհի Ժաննա Վելիցյան:
s-11 Կարծում եմ, որ թատերասերն անպայման կցանկանա դիտել թե՛ մի, թե՛ մյուս կազմի խաղը»,- ասաց նա:
s-12 Անդրադառնալով կինոարվեստին, որից Չալդրանյանը, թատրոնի գեղարվեստական ղեկավար, այնուհետև տնօրեն ընտրվելուց հետո որոշ չափով հեռացել է, ինչպես նաև իր հասցեին հնչող քննադատություններին` ռեժիսորն ասաց, որ իր ողջ ստեղծագործական կյանքում և՛ լավն է լսել, և՛ վատը:
s-13 «Փառք Աստծո, միջինը չեմ լսել. սարսափելի է, երբ անտարբեր են:
s-14 Բարեբախտաբար, իմ աշխատանքի հանդեպ երբեք անտարբեր չեն եղել:
s-15 Ինձ կամ բարձրացրել են, կամ տապալել:
s-16 Մի խոսքով՝ սառը և եռացրած ջրի արանքում է եղել իմ ողջ ստեղծագործական կյանքը»,- խոստովանեց նա:
s-17 Ռեժիսորի խոսքով` ինքը երբեք չի դադարում ծրագրեր կազմել և ներկայումս ունի սցենար, որի վրա աշխատում է:
s-18 «Կարծես թե որոշ նախադրյալներ կան, և ես պատրաստվում եմ սկսել «Գրիգոր Նարեկացի» կինոնկարը:
s-19 Շատ կարևոր մի գործ՝ «Վարդապետի լռությունը» ֆիլմից հետո:
s-20 Դա իմ ուխտն է կինոյում՝ կինոեռապատում նկարահանելը:
s-21 Հայ մշակութային Սուրբ Երրորդության մասին է խոսքը` Մեսրոպ Մաշտոց, Գրիգոր Նարեկացի, Կոմիտաս:
s-22 Ես վերջից եմ սկսել»,- ընդգծեց Չալդրանյանը:
s-23 Ռեժիսորը հույս հայտնեց իր ծրագրերը իրականացնել 2019 կամ 2020 թվականներին:
s-24 «Ես շատ զբաղված եմ, բայց ինձ երջանիկ մարդ եմ համարում, քանի որ երջանիկ է նա, ով իր սիրած գործով է զբաղվում, իսկ ես անչափ սիրում եմ իմ աշխատանքը, իմ մասնագիտությունը և իմ առաքելությունը»,- եզրափակեց Վիգեն Չալդրանյանը:

Text viewDownload CoNNL-U