Dependency Tree
Universal Dependencies - Armenian - ArmTDP
Language | Armenian |
---|
Project | ArmTDP |
---|
Corpus Part | train |
---|
Select a sentence
s-1
| Ներքին կյանք - 06 Մարտի 2017, 15:26 |
s-2
| Սևանա լճի մակարդակի նիշը 2017 թվականի հունվարի 31-ի դրությամբ եղել է 1 հազար 900,45 մետր: |
s-3
| Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալները, նախորդ ամսվա համեմատ այն նվազել է 1 սմ-ով, իսկ նախորդ տարվա նույն օրվա համեմատ այն բարձրացել է 23 սմ-ով: |
s-4
| 2017 թվականի հունվարին Արփա-Սևան ջրատարով Սևանա լիճ մուտք գործած ջրի ծավալը (ներառյալ ջրատարի հատվածքով ստորերկրյա ներհոսքը) կազմել է 2 մլրդ 630 մլն խմ, իսկ 2016 թվականի հունվարին այն կազմել էր 2 մլրդ 471 մլն խմ: |
s-5
| Մեծ Սևանի ափամերձ գոտու ջրի միջին ջերմաստիճանը 2017 թվականի հունվարին կազմել է 2 աստիճան, իսկ Փոքր Սևանինը` 2,3 աստիճան: |
s-6
| 2016 թվականի հունվարին Մեծ Սևանի ափամերձ գոտու ջրի միջին ջերմաստիճանը կազմել էր 2,7 աստիճան, իսկ Փոքր Սևանինը` 3 աստիճան: |
s-7
| Մեծ Սևանի ջրի հայելու մակերեսը 2017 թվականի հունվարի վերջի դրությամբ կազմել է 939,65 ք/կմ, իսկ Փոքր Սևանինը` 338.39: |
s-8
| Հունվարի վերջի դրությամբ Մեծ Սևանի ծավալը եղել է 24,04 մլրդ խմ, իսկ Փոքրինը` 14,07 մլրդ: |
s-9
| 2016 թվականի հունվարին Մեծ Սևանի ծավալը կազմել էր 23,83 մլրդ խմ, իսկ Փոքր Սևանինը` 13,99 մլրդ: |
Text view
•
Download CoNNL-U