Dependency Tree

Universal Dependencies - Armenian - ArmTDP

LanguageArmenian
ProjectArmTDP
Corpus Parttrain

Select a sentence

s-1 Արգելեցին զենքով եկեղեցի մտնել:
s-2 Մեր հոգու փրկության համար անվճար մոմեր բաժանեցին, և մենք, զենքը դռանը թողած, ներսում մոմեր վառեցինք:
s-3 Հետո սրընթաց արագությամբ վերցնում էինք նրանց գյուղերը:
s-4 Մենք քաղաքին մոտեցանք, քաղաքն էլ ընկավ:
s-5 Մենք մտնում ու դուրս էինք գալիս, վազում էինք տապալված հեռագրասյուների, առաջնորդների մեծադիր յուղանկարների, գալարաթափ լարերի, մետաղների և տարաբնույթ բուրմունքներ արձակող նրանց՝ իրար ետևից ընկնող գյուղերի միջով:
s-6 Մեր հարձակման հաջողությունը սրընթաց զարկի մեջ էր:
s-7 Շտաբն ու գեներալներն արգելեցին ժուռնալիստներին մեր ետևից խորանալ:
s-8 Նրանց դժգոհությունը հաշվի չառնելով՝ դրեցին մեքենաներն ու ետ ուղարկեցին:
s-9 Վերցված գերիներին և վիրավորներին խումբ-խումբ թիկունք էինք ուղարկում:
s-10 Քնում էինք քնապարկերի մեջ՝ թացին, չորին, ցրտին ու տաքին, քնում ու արթնանում էինք, դեռ լույսը չծագած, տանկերը առաջներս գցած, հողի դողը ոտքներիս տակ, մետաղե ատամնանիվների ճռնչոցը ականջներիս մեջ՝ մտանք տափաստան:
s-11 Դեմ-դիմացի գյուղը վերցնելը դժվար չէր, բայց չէինք ցանկանում տղաներին կորցնել:
s-12 Դադար առանք ու օձերի՝ կապտակարմրագույն էլեկտրակայծերի նման դուրս նետած երկթև լեզուները արհամարհելով՝ քնեցինք դեղին դդումների դաշտում:
s-13 Լուսածագին քարտեզը ծնկներին գեներալներն ու հրամանատարները ճշտեցին գյուղի դիրքը, ու մենք չորս կողմից տապալված հեռագրասյուների, էլեկտրասյուների, առաջնորդների մեծադիր յուղանկարների, գալարաթափ լարերի, մետաղների ու, քթներիս առած ինչ-որ բուրմունքների միջով, մեր շղթայակազմ շարքերից ընկնող տղաներին թողած կրնկակոխ եկող սանիտարական մեքենաներին, բամբակի դաշտերով էլ անցանք ու հողի դողը ոտքներիս տակ՝ մտանք գյուղ:
s-14 Մեկը կանչեց, ես թիկունքից ձայն լսեցի, շրջվեցի, ոչ ոք չկար:
s-15 Հետո նրանց աղջիկը, որ զինվորական շորերով նստած «Շիլկայի» վրա մեր տանկերն էր ոչնչացնում, նրան յուրայինները լքել էին, հանձնվեց հուսախաբ:
s-16 Ծոցագրպանից օրագիրը վերցրինք, որտեղ արևի մասին տողեր կային, շուն գեներալների, հաց չմատակարարող պահեստապետերի ու իր գործիքով մեր խփած տանկերի քանակի մասին:
s-17 Կանաչ տերևներով նախշազարդ բաճկոնի թևքի կոճակը արձակեց, թեզանիքը բարձրացրեց վերև, արմունկի ներսի ծալի թափանցիկ կապույտ երակի բուժասեղից առաջացած վերքը պարզեց մեզ, ասաց.
s-18 «Միայն թե ներարկեք նոր... ես չեմ վախենում»:
s-19 Մենք նրա շուրջը, ամենքս տարբեր տեղեր էինք նստել, մեկը խնձոր էր ուտում, խնձորը պայթում էր նրա բերանի մեջ՝ խնձորի ծառը մոտիկ էր:
s-20 Ես գիտեի՝ նրանց աղջիկն ինչ է ուզում, իմ թևի վրա էլ, մաշկիս տակ, կուտ ընկած, դեռ չլավացած սպին գունավոր քնի մեջ նվվում էր:
s-21 Մենք բոլորս էլ գիտեինք՝ ինչ է ուզում նա, գիտեինք նաև ապակիացած աչքերի ոչինչ չտեսնելու գաղտնիքը ու նրա շուրջը, ուռած ոտքներիս ու ողնաշարներիս սլքտող ցավը զսպելով՝ ծխում էինք:
s-22 Մեկն եկավ՝ մյուս ջոկատներից էր, ասաց.
s-23 «Լավ էլ ուրախանում եք, նստել ինչի՞ն եք սպասում, տարեք, միաժամանակ երեք անցքն էլ փակեք, մի դրա երակներին նայեք, տարեք այդ գործն արեք, դրա նմաններն այդպիսի բաներ շատ են սիրում»:
s-24 Նրանց աղջիկը թևը պարզել էր, ես տեսնում էի թափանցիկ կապույտ երակը, լսում էի բերաններում պայթող խնձորի ու նռան ճայթոցը, թիկունքից էլի ձայն լսեցի, շրջվեցի՝ ոչ ոք չկար ու չհասկացա, թե ինչին էի կարոտել ու այլևս չէի ուզում լսել մյուս ջոկատից եկած հրամանատարին, հրազենով վիրավորված Կամոն փսխում էր, գնացի նրան հույս տալու:
s-25 Հետո, կրկին մեր ոտքերի տակ դողաց հողը, մենք անծայրածիր, դեղին տափաստանի մեջ իրարից հեռու, ցրված ու ձայնի տաք ելևէջով իրար որոնելով ու իրար տեղ չիմանալով, բարակ փոշին մետաղե թրթուրների տակ ծեծելով՝ գնացինք առաջ, մտանք Արաքսի հովիտ՝ մեր երազների ափը, ու մեր տանկերը եռացնում էին ջուրը:

Text viewDownload CoNNL-U