Dependency Tree

Universal Dependencies - Armenian - ArmTDP

LanguageArmenian
ProjectArmTDP
Corpus Parttrain

Select a sentence

s-1 Երբ սկսեց աշխատել, շատ զարմացավ, որ չի զգում ինքն իրենից ակնկալվող դիմադրությունը։
s-2 Ո՞րն է այդ փոփոխության պատճառը։
s-3 Թերևս առանց ջրի մնալու վախը կամ կնոջ նկատմամբ ունեցած պարտավորությունը...
s-4 Բայց գուցեև պատճառը աշխատանքի բնո՞ւյթն է։
s-5 Հիրավի, աշխատանքը մարդուն օգնում է հաշտվել սուրացող ժամանակի հետ նույնիսկ այն դեպքում, երբ այն աննպատակ է թռչում։
s-6 Մի անգամ «Միոբիուսի ժապավենը» նրան տարավ ինչ-որ դասախոսության։
s-7 Վայրը, ուր տեղի էր ունենում այդ դասախոսությունը, ցանկապատված էր երկաթե ցածրիկ ու ժանգոտած ցանցով, որից այն կողմ թափված թղթի կտորները, դատարկ տուփերը, անհայտ նշանակություն ունեցող փալաս-փուլուսը բոլորովին ծածկել էին գետինը։
s-8 Նախագծողի խելքին ի՞նչ էր փչել այստեղ վանդակապատ դնել...
s-9 Եվ ասես տարակուսանքով լի նրա այդ հարցին պատասխանելու համար հայտնվեց հնամաշ բաճկոնով մի մարդ, որը կռացավ երկաթե ցանկապատի վրա ու մատներով քերեց...
s-10 «Միոբիուսի ժապավենը» շշնջաց, թե այդ մարդը հագուստը փոխած ոստիկան է։
s-11 Առաստաղին տարածվեցին անձրևաջրի սրճագույն հետքերը, որոնք շատ խոշոր էին...
s-12 Եվ այս իրադրության մեջ դասախոսն ասաց. «Աշխատանքի նկատմամբ գերակշռության այլ ճանապարհ չկա, քան ինքը՝ աշխատանքն է։ Ոչ թե ինքնին աշխատանքն է արժեք ներկայացնում, այլ աշխատանքով աշխատանքը հաղթահարելը։ Աշխատանքի ճշմարիտ արժեքը կայանում է նրա ինքնաբացասման մեջ»։
s-13 Ականջ ծակող մի սուլոց լսվեց։
s-14 Մատները բերանը խցկած ինչ-որ մեկը պայմանական ազդանշան էր տալիս։
s-15 Ավազով լի զամբյուղները դուրս քաշելուն ուղեկցող անհոգ աղմուկ-աղաղակը փոսին մոտենալով աստիճանաբար լռեց։
s-16 Եվ զամբյուղները ցած իջան արդեն կատարյալ լռության մեջ։
s-17 Տղամարդը զգաց, որ իրեն հետևում են, բայց պատին դիմելով բղավելը հիմա ավելի անիմաստ էր, քան առաջ։
s-18 Երբ ավազի անհրաժեշտ քանակությունը բարեհաջող քաշեցին վեր, լարվածությունը անցավ, և մթնոլորտն էլ ասես լիցքաթափվեց։
s-19 Ոչ ոք ոչինչ չասաց, սակայն տպավորությունն այնպիսին էր, թե արդեն հասել են անհրաժեշտ փոխըմբռնման։
s-20 Կնոջ վարքագծում նույնպես նկատելի փոփոխություն տեղի ունեցավ։

Text viewDownload CoNNL-U