Dependency Tree

Universal Dependencies - Armenian - ArmTDP

LanguageArmenian
ProjectArmTDP
Corpus Parttrain

Select a sentence

s-1 Երեք տարի բաղնիքս չէր սարքվում:
s-2 Փողը հավաքում, հավաքում էի, հավաքվում էր՝ մտածում էի՝ ավել գումար է, հիվանդ երեխա է, չգիտեմ ինչ է, դրա համար է...:
s-3 Ինչու եմ ասում սա:
s-4 Ինչ-որ գումար կարելի է ավելացնել միշտ էլ:
s-5 Մի ընտանիքի մասին էի կարդացել, որ տատի թոշակով էին միայն ապրում, աշխատանք չէին գտնում, բայց տան հարսը խտացրած կաթ էր «ձեռք բերել», ուրիշ երեխայի էր տվել...:
s-6 Տատին հարցրել էին ինչով օգնենք, ասել էր՝ ալյուր... ու ամաչել էր:
s-7 Մարդն ուզում է կարևոր լինի՝ ինքնաբավ լինի, իր ընտանիքը ինքնուրույն պահի, ... իր որդուն հպարտությամբ ուղարկի բանակ, իր զավակների, ծնողների, իր առողջության մասին ինքնուրույն հոգա...:
s-8 Սա նվազագույնն եմ ասում:
s-9 Մարդն ուզում է իրացվի որպես մարդ:
s-10 Գուցե նաև դրա համար միշտ էլ, նույնիսկ եթե մարդը մուրացիկ է կամ տատի թոշակով ապրող, մի խտացրած կաթ, կամ մի հազար դրամ «ավելացնի»՝ ինքն իր աչքին մարդ մնալու համար:
s-11 Բայց նրանք, ում անընդհատ օգնում են՝ ճնշված են ապրում, նրանք, ովքեր ավել գումար են գտնում իրենց ունեցածի մեջ՝ մեղքի զգացումով են ապրում:
s-12 ՉԻ ԿԱՐԵԼԻ հասարակությանը, մարդկանց, մարդուն,... ստիպել մեղքի զգացումով ապրել՝ օգնել, թե այս մի անգամ չօգնելու,... ավել է գումարը, թե ինքն արժանի է մի շոր իրեն գնելու,... կամ՝ ինքը ինչը չի արել ճիշտ, որ այդքան ուրիշների օգնության կարիք ունի... այս մտքերով ապրել ստիպել՝ ՉԻ ԿԱՐԵԼԻ:
s-13 Թե չէ՝ հազար դրամ կամ խտացրած կաթ կարելի է ավելացնել, դա չի...:
s-14 Հա, կարելի է երկու շալվար, չորս բլուզով ապրել, հարսանիքի շորեր չունենալ,... կարելի է միրգը քիչ ուտել, միսը՝ շաբաթը մեկ,... գուցե կարելի է և ծնողների տունը չվերանորոգել,... հա, կարելի է զուսպ ապրել, շատ զուսպ,...
s-15 Բայց հարց է՝ ինչու այդպիսի կյանք ապահովող ու այդպիսի կյանք պարտադրող իշխանությունները չեն ուզում իրենց գովազդած կյանքով ապրել:

Text viewDownload CoNNL-U